Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին Նոր բացահայտումներ Ամբերդում Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին

Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Փաստաբանական խումբ

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամներ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում հանգամանալից կերպով ներկայացնում են Ավետիք Չալաբյանի ուշացմամբ ստացված դատարանի որոշման, քրեական գործի ընթացքի, պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի միջնորդությունների արձագանքի, ինչպես նաև ՄԻՊ-ին գրությամբ դիմելու մասնրամասները։

Պաշտպանական խմբի հայտարարությունը ստորև՝

«1) Մեկ շաբաթ ուշացմամբ, վերջապես, ստացանք Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել էր անփոփոխ։ Ինչպես Արուսյակ Ալեքսանյանը, այնպես էլ Արմեն Դանիելյանը, հետևողականորեն հրաժարվել են իրենց կայացրած դատական ակտերում անդրադառնալ պաշտպանական կողմի հետևյալ անկյունաքարային հարցերին, որոնք ուղղակիորեն պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը։

Այսպես, Արմեն Դանիելյանն ընդհանրապես չի անդրադարձել.

ա/ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մեր պնդումներին, որով մենք ուղակիորեն մատնանշել և հիմնավորել ենք, որ առկա չէ Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Ավելին՝ առկա տվյալները հերքում են նրա առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։

բ/ Հիմնավոր կասկածը, բնականաբար, ներառում է մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմի բոլոր հանգամանքները։ Մեր պարագայում վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն և հեռահար «թաքնված» նպատակով ընտրել է հանցակազմի որակյալ տարբերակը։ Պարզաբանենք․ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն վերաբերվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ այդպիսի նյութական շահագրգռություն տրամադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր։ Ի՞նչ է թաքնված այս աճպարարության տակ։ Շատ պարզ. ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ինչը նշանակում է, որ այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հովածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Փաստորեն՝ ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ (ի դեպ՝ ցանկը կարելի է շարունակել մինչև 2000-ը) անձի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։

գ/ Արմեն Դանիելյանն, ընդօրինակելով Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», հրաժարվել է իր դատական ակտում անդրադառնալ այն կարևորագույն հարցին, որ արդեն ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։ Փոխարենը, ուշադրություն, Դանիելյան Արմենը նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։

դ/ Արմեն Դանիելյանը նույնպես չի անդրադարձել մեր մատնանշած այն հանգամանքին, որ հայտնի մոնտաժված ձայնագրության հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։ Սա չի կարող չվկայել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը չուներ և չէր կարող ունենալ վարույթից թաքնվելու որևէ ցանկություն։

ե/ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել (և չի էլ ստանա, քանի որ պարզապես հնարավոր չէ ստանալ մի բան, որը գոյություն չունի) որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը փորձի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։

Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից, իսկ Արմեն Դանիելյանը՝ արդեն Արուսյակ Ալեքսանյանի որոշումից։

2) Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Ինչո՞վ են պայմանավորված այդ միջնորդությունները, շատ պարզ՝ վարույթն իրականացնող մարմինը, լուծելով Ավետիք Չալաբյանին կալանավորման միջոցով պատժելու հարցը, մատնվել է անգործության, ուստի՝ մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ են անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ… Ցավոք, նախաքննական գաղտնիքի սահմաններն այս պահին թույլ չեն տալիս մանրամասն անդրադառնալ այդ միջնորդություններին, վստահաբար, սակայն այդ օրը սարերի հետևում չէ։

3) Նախորդիվ ներկայացրել էինք, որ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել ենք ուշադրություն՝ գրություն, այո, պարզապես, գրություն, որում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն»։ Այժմ գրություն-պարզաբանում ենք հասցեագրել դատախազություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք դա է իրենց որոշումը, թե օրինակ՝ որևէ մեկի սևագիր թուղթն է, որը սխալմամբ ուղարկել են մեզ։

4) Արդեն մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով մեր պաշտպանյալի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարմանասները և խնդրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշենք, որ ՄԻՊ-ից դեռևս չունենք որևէ արձագանք, նույնիսկ՝ գործի վերաբերյալ ճշգրտումներ անելու նպատակով մեզ հետ կապ հասատելու որևէ փորձ առ այսօր չի եղել։

5) Նախորդիվ տեղեկացրել էինք, որ դատախազություն ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները։ Երկու շաբաթից ավել է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անրդադառնում նշված երաշխավորություններին։ Բնականաբար, ստիպված ենք եղել նաև այս դեպքով գրավոր կարգով հիշեցնել դատախազությանն իրենց պարտականությունների մասին։

6) Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննութունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին (Աջափնյակ-1 նստավայր, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40)։

Նշենք, որ նիստից հետո հանդես կգանք ամփոփիչ հայտարարությամբ, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: