Իրանը կարձագանքի ԱԷՄԳ-ի հանդիպման ժամանակ ձեռնարկված ցանկացած գործողության
Իրանը կարձագանքի ՄԱԳԱՏԷ-ի հանդիպման ժամանակ ձեռնարկված ցանկացած գործողության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի նիստը եւ այս նիստին Իրանի դեմ բանաձեւի ընդունման հնարավորությունը, գրում է Mehr-ը։
Նա հայտնել է, որ Իրանին առնչվող երաշխիքների հարցերի քննարկումը եւ ՀԳՀԾ-ի կատարման վերաբերյալ զեկույցը ներառված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստի օրակարգում։
Նրա խոսքով՝ ցավոք, ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին վերջերս Եվրախորհրդարանում հապճեպ զեկույց ներկայացրեց Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ, որն անտեսում է բոլոր քայլերը ու պատասխանները, որոնք Իրանը մանրամասն եւ տեխնիկապես ներկայացրել է գործակալության հարցերին ի պատասխան:
Նշելով, որ զեկույցում կարելի է տեսնել «կեղծ սիոնիստական ռեժիմի հետքերը», նա հավելել է, որ Թեհրանը չի ընդունում ո՛չ զեկույցը, ո՛չ էլ եվրոպական երեք երկրների ու նրանց ամերիկյան դաշնակիցների՝ Իրանի դեմ բանաձեւ ընդունելու փորձերը։
Իրանցի դիվանագետը նաեւ ասել է, որ հակաիրանական բանաձեւերի ընդունումը կառուցողական չէ՝ հայտարարելով. «Մենք կարծում ենք, որ դա բացասաբար կանդրադառնա ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի ընդհանուր համագործակցության վրա»։
Խաթիբզադեն նաեւ կոչ է արել նրանց դեմ քվեարկել բանաձեւին, որպեսզի Իրանի կողմից դիվանագիտության համար ստեղծված պատուհանը բաց մնա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը