Հայաստանի գովազդը, Սերժ Թանկյանի հետ հանդիպումը, «հայկական սպորտի հերոս Մխիթարյանը». Գարիկ Մարտիրոսյանը՝ «Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր
Փետրվարի 10-ին ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրն էր Գարիկ Մարտիրոսյանը։ Իհարկե, շոուի երեկվա թողարկումը հումորային էր, ստացված եւ շատ հետաքրքիր, հատկապես հայ հեռուստադիտողի համար։
«Comedy Club»-ի պրոդյուսերը տաղավար է մտել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի նվագակցությամբ։ Գարիկն ու հաղորդավար Ուրգանտը, որոնք մտերիմ ընկերներ են, խոսել են հայ դերասանի՝ տեւական ժամանակ եթերում չհայտնվելու, կնոջ հետ ճանապարհորդությունների, հանրահայտ դերասան Մեթ Դեյմոնին եւ երգիչ Սթիվի Ուանդերին հանդիպելու մասին։
Տաղանդավոր շոումենը նաեւ պատմել է «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ իրենց զրույցի, հայ լինելու եւ Հայաստանը գովազդելու մասին։
Բնականաբար, երբ հանդիպում են երկու տղամարդ, չեն կարող չխոսել ֆուտբոլից։ Գարիկը նշել է, որ վաղուց է երկրպագում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ այժմ ավելի մեծ սիրով եւ ոգեւորությամբ է դիտում «կարմիր սատանաների» հանդիպումները, քանզի թիմում խաղում է նաեւ «հայկական սպորտի հերոս», Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Զրուցելուց բացի, Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ռեփ կատարում են ներկայացրել։ Իսկ վերջում Գարիկին Հայաստանի դրոշ են նվիրել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել