Բաբաքր. «Քրդերն հնարավորություն ունեն նավթն արտահանել նաև Սիրիայի տարածքով»
Քրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն Իրաքյան Քրդստանի համար սահմանները փակելու ու նավթի արտահանմանը խոչընդոտելու մասին, հայտարարել է, որ նավթը կարող են արտահանել նաև Սիրիայի տարածքով: Այս մասին տեղեկացնում է «МК-Турция»-ն:
«Քրդերն հնարավորություն ունեն նավթն արտահանել նաև Սիրիայի տարածքով: Մենք կարող ենք պայմանավորվել ՌԴ-ի հետ՝ միջերկրական ծովով մատակարարման վերաբերյալ», - հայտարարել է Բաբաքրը:
«Մենք պատրաստվում ենք քննարկել այդ հարցը Սիրիայի իշխանությունների հետ, չէ որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի սիրիական իշխանությունների վրա», - ասաց Քրդստանի դեմոկրատական կուսակցության ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցիչը՝ հավելելով, որ պաշտոնական մակարդակով բանակցությունները դեռ տեղի չեն անցկացվել:
Բաքրը նաև նշել է, որ եթե Թուրքիան իսկապես նրանց դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառի, ապա դա կվնասի ոչ միայն Քրդստանին, այլ նաև հենց Թուրքիայի տնտեսությանը, քանի որ նավթի տարանցումը շահավետ է Անկարայի համար, և եթե նավթի ու գազի տարանցումը դադարեցվի, ապա կխախտվեն նաև տնտեսության մյուս սկզբունքները:
Zham.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է