Օրվա իշխանությունը վաղուց համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի շուրջ մեր պահանջների նշաձողը: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը․
«Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել:
Այսպես, մեզ համար, բանակցությունների ֆորմատի հաշվառմամն, միջազգային հանրություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունները, դրանք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրորվը դեռևս հունավարի 14-ին է հայտնել, որ դեմարկացիան և դելիմիտացիան չի լուծում Ացախի կարգավիճակի հարցը, որ կարգավիճակի համար սպասվում են դժվար բանակցություններ:
Նիկոլ Փաշինյանի քննարկվող հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ հայտնել է, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերի համար շարունակվում է մնալ բանակցային բարդ օրակարգ և ՌԴ-ն ունի այդ բանակցություններում կողմերին աջակցելու առաքելություն:
Դրան հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որից լայն քննարկման առարկա դարձավ 2018-ի ընտրություններով և 2021-ի արտահերթ ընտրություններով ժողովրդավարության մասին գովեստի խոսքերը: Սակայն դեսպանի հայտարարության մեջ կար շատ ավելի կարևոր ձևակերպում, ըստ որի ԱՄՆ-ն գտնում է, որ Արցախի բնակչության որոշումը պետք է լինի կարգավիճակի առանցքային նշանակությունը և այդ որոշումը հենված է ինքնորոշման իրավունքի միջազգային չափանիշների վրա:
Ինչպես գիտեք ՀՀ օրվա իշխանությունը վաղուց մոռացության է մատնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ կոնֆլիկտի լուծման հիմնարար երեք սկզբունքների շարքում: Այլ կերպ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է միջազգային չափանիշ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում է անվտանգ ապրելու իրավունքից և Արցախում ինչ-որ նվազ կարգավիճակ ստանալու մասին, օրինակ՝ մշակութային անկախությամբ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Նույնն է թե՝ Ֆրանսիայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը:
Փաստացի ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրենց պաշտոնական հայտարարություններով պնդում են, որ չեն պահանջել որևէ նշաձողի իջեցում:
Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը»,- գրել է Բաբայանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ