Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցում Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը Իսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համար Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում «Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնության Փաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը

Դեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան

Բերման ենթարկվածների իրավունքների վերաբերյալ իրազեկում. ՄԻՊ-ը ներկայացնում է կարևոր կետեր

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային, ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում:

«Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։

Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։

Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝

1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։

2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։

3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։

4. Անձի նույանականցման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։

Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։

Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։

Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։

Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում», - ասված է հայտարարության մեջ: