Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության պայմանագրի հարցով ընդառաջ գնալ միմյանց. Զախարովա
Մինչև շաբաթվա վերջ Բաքվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով շփումներ կանցկացվեն: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքվի եւ Երեւանի հետ պայմանավորվածություն կա առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը»,- նշել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության պայմանագրի հարցով ընդառաջ գնալ միմյանց: