Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ձեր վարչապետն ասել է՝ համաձայն է Ադրբեջանի առաջարկներին, դուք հակառակ ելույթ եք ունենում․Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր բանավեճ է ծավալվել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Բանավեճը ծագել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, ստեղծում հումանիտար ճգնաժամ և խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և հիմնարար մարդկանց ազատությունները։

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության պահանջում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին կոչ անելով զերծ մնալ գործողություններից, որոնք խախտում են քաղաքացիական բնակչության իրավունքները և հարգել իրենց պարտավորությունները։

Էդուարդ Աղաջանյանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։

«Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։

Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։ Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է:

Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը»,– ասել է նա։

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը:

Վլադիմիր Վարդանյանից հետո ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, որը հայ պատվիրակներին մեղադրել է թեմայից շեղվելու մեջ՝ նշելով, թե ամեն ինչ սևով են ներկայացնում, նա նաև հարցադրում է արել, թե ինչու հայ պատվիրակները չեն հայտարարում, որ Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել։

«Ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»,– ասել է նա, ապա հիշեցրել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ՝ Շառլ Միշելի հովանու ներքո։

«Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,– ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն արել է և անելու ամեն ինչ խաղաղության հաստատման համար։

Ադրբեջանցի պատվիրակից հետո ելույթով է հանդես եկել թուրք պատվիրակ Կամիլ Այդինը, որը նշել է, թե նստաշրջանի թեման ռուսական ագրեսիան է Ուկրաինայում, սակայն գործընկերները շեղվում են օրակարգից։ Նա նաև նշել է, թե Վլադմիր Վարդանյանն անհիմն մեղադրանք է հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ կապված «Գործ գայլերի» նշանի հետ։ Թուրք պատվիրակը նշել է, թե այդ նշանն օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները։