Մեր անվտանգային, պաշտպանական համակարգի վիճակի ողջ թշվառությունը մեկ լուսանկարում. Գեղամ Մանուկյան
Այս լուսանկարը մեր անվտանգային համակարգի ներկա վիճակի, Հայոց Բանակի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի, մեր երկրի պաշտպանունակության, ՀՀ ԶՈՒ հետագա դերի, դերակատարության ու կարգավիճակի մասին պատկերացումների լավագույն ցավալի ցուցիչն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել Ծիծեռնակաբերդու հուշահամալիրից:
Նա նաեւ նշել է. «ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 30-ամյակն այդպես էլ որեւէ կերպ չնշած իշխանավորները Ծիծեռնակաբերդում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալին կանգնեցրել են մի խորը անկյունում, առաջ մղելով ադրբեջանասիրության ու թրքապաշտության քարոզիչ պատգամավորներին, պաշտոնյաներին, կանգնեցրել են անշուք մի անկյունում։
Ի դեպ, սա նորություն չէ։ 2019-ին, Գյումրիում ՀՀ Անկախության տոնի օրն անգամ ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի համար տեղ չէին առանձնացրել։ Առաջին իսկ օրվանից սկսեցին արշավը (կամ շարունակեցին իերնց նախկին տարիների ավերիչ գործունեությունը) Հայոց Բանակի դեմ, գլխատելով այն, հեղինակազրկելով զինվորականությանը, ամեն ինչ տեղափոխելով ստամոքսային հոգեբանության։ Այս պատկերով երկիրը չի կարող ունենալ անվտանգ, պաշտպանված սահման, չի կարող ունենալ պաշտպանունակություն, ապահովություն ու խաղաղություն։ Քանի կան սրանք, քանի կառավարում են, վախենում են լոկ իրենց անձի համար, մտածում են միայն սեփական անվտանգության ու բարեկեցության մասին, չի լինելու իրենց խոստացած ապագան ու խաղաղությունը։
Գեներալ Կամո Քոչունցի ցավալի այս լուսանկարը թող ահազանգ լինի բոլորին, իր ծառայակիցներից մինչեւ մեր ամեն մի քաղաքացի։ Սրանք չեն ցանկանում Բանակ ունենալ, իրենց հույսը թշնամու բարեհաճությունն է, որն էլ երբեք չի լինելու։ Ընտրությունը մեր հայրենակցինն է։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...