Ընդհանուր բյուջե և ընդհանուր բանակ. Մակրոնի պատկերացրած ԵՄ բարեփոխումները
Եվրոպական միությանը հարկավոր է միասնական պաշտպանական բյուջե և համատեղ բանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սորբոնի համալսարանում ԵՄ բարեփոխման շուրջ ունեցած ելույթի շրջանակներում։
Ըստ Մակրոնի՝ համաեվրոպական բանակը պետք է ստեղծվի մինչ 2020թ․՝ որպես ՆԱՏՕ-ի զինված ուժերի համալրում, գրում է Ռոյթերզ լրատվամիջոցը:
Մակրոնը ներկայիս Եվրոպան անվանել է «չափից դուրս թույլ և ոչ արդյունավետ»։ Անդրադառնալով տնտեսական խնդրին՝ Ֆրանսիայի նախագահը կրկնել է այն գաղափարը, որ բոլոր այն երկրներին, որոնք եվրագոտում են գտնվում, ընդհանուր բյուջե է հարկավոր:
«Միայն ուժեղ ու միջազգային արժույթով եվրոյի գոտին կարող է հիմք դառնալ եվրոպական տնտեսության համար, որը կարող է մրցակցություն կազմել գլոբալ մակարդակով», - նշել է Մակրոնը:
Ինչ վերաբերում է միգրացիոն ճգնաժամին՝ Մակրոնն առաջարկել է ստեղծել փախստականների հարցով հատուկ համաեվրոպական գործակալություն, որը կպարզեցնի նրանց ընդունելության ընթացակարգը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է