Թուրքիայում հայտարարել են, որ «Ստամբուլ» ջրանցքի կառուցումն էլ ավելի արդիական է դարձել
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն էլ ավելի արդիական է դարձրել «Ստամբուլ» նավարկելի ջրանցքի կառուցումը՝ Բոսֆորը շրջանցելու նպատակով:
««Ստամբուլ» ջրանցքի նշանակությունը մեծացել է: Այն այլընտրանքային ծովային երթուղի կդառնա, դա անհրաժեշտ նախագիծ է»,- ասել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում աշխատանքներ են իրականացվում ապագա նեղուցի տակ երկաթուղային գծի եւ ավտոմայրուղու կառուցման համար:
Թուրք նախարարն ընդգծել է, որ «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումը որեւէ առնչություն չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: «Կոնվենցիան վերաբերում է նավարկությանը Ստամբուլի նեղուցով, Մարմարա ծովով եւ Դարդանելի նեղուցով: Նրանք, ովքեր երթեւեկելու են «Ստամբուլ» ջրանցքով, նավարկելու համար կօգտագործեն Մարմարա ծովն ու Դարդանելը: Այդ իսկ պատճառով որեւէ հակասություն Մոնտրյոյի կոնվենցիայի հետ այստեղ չկա»,- ընդգծել է Քարաիսմայիլօղլուն:
Նա նաեւ տեղեկացրել է, որ նախագծի ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ չկան: Նախկինում հաղորդվում էր, որ շինարարության ինքնարժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար, իսկ նախագիծը կիրականացվի 6 տարում:
«Ստամբուլ» ջրանցքի շինարարության մասին հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2001 թ.՝ լինելով երկրի վարչապետը: Ջրանցքը թույլ կտա զգալիորեն նվազեցնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը Բոսֆորի նեղուցում, որով տարեկան ավելի քան 55 000 նավ է անցնում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը