Հայերը մի քիչ խիզախ թող լինեն. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան–Թուրքիայի հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական NTV–ի եթերում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային եւ երկկողմ հանդիպումներին, ասել է, թե հայկական կողմը խուսափում է ուղիղ հանդիպումների ֆորմատից։
«Այստեղից ուզում եմ ասել Հայաստանին, որ այո, կարող եք լինել ճնշման տակ Սփյուռքի կողմից, բայց սա իհարկե հեշտ գործընթաց չէ։ Մենք տեսնում ենք, որ Սփյուռքը չի աջակցում կարգավորման գործընթացին։ Մի կողմից ասում եք, թե մի օրում հարաբերությունները կարգավորենք, սահմանները բացենք, բայց դեռ չեք համարձակվում Երեւանում եւ Անկարայում հանդիպում կազմակերպել։ Եթե այսհարցում մեր երկու երկրներում եթե չեք համարձակվում հանդիպում կազմակերպել, մյուս խնդիրներին ինչպե՞ս եք վերաբերվելու։
Սա չեմ ասում մեղադրելու համար, սակայն հայերը մի քիչ խիզախ թող լինեն։ Ինչ պատճառ կա, որ Թուրքիայում չեք ուզում բանակցել։ Մենք նույնիսկ ասում ենք, եթե դուք Թուրքիա չեք գալիս, մենք կգանք Երեւան։ Հայերն ասացին, թե ոչ–ոչ, երրորդ երկրում հանդիպենք։ Այսինքն, պետք է ավելի համարձակ քայլեր կատարել»,–ասել է Չավուշօղլուն։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները