Մինչ այս պահը ոչ-ոք չի պարզաբանել, ով է փոխանցել այդ ցուցակները խաղաղապահներին. Անժելա Էլիբեգովա
Եթե դուք չարախնդում եք կամ հեգնում, որ ՀՀ քաղաքացիներին Արցախ չեն թողել խաղաղապահները, ապա կամ չեք հասկանում բոլորիս համար հետևանքը նման նախադեպերի ու «սև ցուցակների» կամ ադրբեջանական գիծն եք պաշտպանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Ֆիքսենք, որ մինչ այս պահը ոչ-ոք էդպես էլ չպարզաբանեց, ով է փոխանցել այդ ցուցակները խաղաղապահներին և ինչ հիմքով ա արգելված մուտքը։
Ավելին, մեր սահմանապահները եթե տեղյակ են եղել, ինչո՞ւ չեն տեղեկացրել անցնող մեքենաներին ստուգման ու մեքենաների համարները գրանցման ժամանակ, եթե տեղյակ չեն եղել, ապա ինչո՞ւ, եթե դա իրենց ուղիղ գործառույթն է»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս