Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ ջանքն է, որը հուշում է, որ Արցախը Հայաստանի այսօրվա իշխանությունները տեսնում են Ադրբեջանի կազմում
Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր տեղի է ունեցել մեծագույն խայտառակություն․ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է։
Ռուս խաղաղապահները հասկացրել են, որ իրենք որևէ խնդիր չունեն պատգամավորներին թողնելու Արցախ՝ հատկապես, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը բազմիցս եղել են Արցախում 2020 թ․ պատերազմից հետո։ Խաղաղապահներն ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, և իրենք պարզապես կատարում են նրանց ցանկությունը, քանզի որպես խաղաղապահ՝ չէին կարող մերժել այն։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այսպես կոչված օպերատիվ կապը, որը հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև, գործում է ստվերային պայմանավորվածությունների շրջանակներում, և հենց Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն օպերատիվ արձագանքեցին դրան։
Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ ջանքն է, որը հուշում է, որ Արցախը Հայաստանի այսօրվա իշխանությունները տեսնում են Ադրբեջանի կազմում։
Արգելելով ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ՝ նաև ուզում են ցույց տալ, թե իբր հենց այդ պատճառով է, որ իրենք էլ չեն կարողանում գնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ իրե՛նք են ամեն ինչ արել, որպեսզի պատգամավորների մուտքն Արցախ արգելվի։
Սա խոսում է այն մասին, որ օրվա իշխանություններին պետք է ցանկացած քաղաքական գնով հեռացնել, ավելի ճիշտ՝ վռնդել Հայաստանի իշխանական համակարգից։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում