Եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը չի բացառվում, որ հազարավոր մարդկանց երթևեկն արգելեն ԼՂՀ. Գ. Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հեռ զրույցում անդրադարձել է այսօր ռուս խաղաղապահների կողմից ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ արգելելու միջադեպին՝ նշելով, որ պատգամավորներին չեն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։
«Ուղղակի մեր մուտքը ռուս խաղաղապահներն արգելել են, հատուկ ցուցակ էր տրված նրանց: Բայց մինչև հասնելը ռուս խաղաղապահներին, ճանապարհին ևս մեկ արտառոց դեպք արձանագրեցինք, որ Տեղ գյուղում` հայկական անցակետում սահմանապահ զինվորականներն ուղղակի պատգամավորների բոլոր անձնական տվյալները` անձնագրային տվյալները, ծննդյան ամսաթիվ, թիվ, տարեթիվ, ամբողջությամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թե կոնկրետ որ պատգամավորներն են մեկնում Արցախ, և դրանից կարճ ժամանակ հետո արդեն ռուս խաղաղապահները նույն անուն-ազգանուններով, նույնիսկ հայրանունները անգիր հիշելով, ճշտում էին և ասացին, որ մեր մուտքն արգելված է», - մանրամասնել է ընդդիմադիր պատգամավորը:
«Վերահաստատել ենք մեր վճռականությունը Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման դեմ պայքարում, բայց այս բոլոր փաստերի համադրումը վկայում է մեկ բան, որ սա պատահական չէր արված. այսօրվա Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանն ուղղակի հերթական ստվերային համաձայնությունն ունեն Ալիևի հետ, նաև տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու, որովհետև եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը չի բացառվում, որ կոնկրետ մեկ այլ քաղաքական գործչի, անհատի կամ հազարավոր մեր հայրենակիցների երթևեկը դեպի Արցախի Հանրապետություն արգելվի», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում