Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել․Ալեն Սիմոնյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս համարել-չհամարելու մասին
Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջ։ Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։ Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին։ Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։ Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասաց Սիմոնյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում