Խոզնավարում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող. Գյուղը թերակղզի է դարձել
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող: NEWS.am-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչ, նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը պատմեց, որ գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, գյուղից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա, այն էլ թշնամու անմիջական նշանառության տակ է:
«Թշնամին 500-600 մետր հեռավորության վրա գտնվում ճանապարհից, ապահով չէ ճանապարհը: Գյուղն էլ թերակղզու նման շրջապատված է ադրբեջանցիներով, դիմացն էլ մերոնք են կանգնած»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի առաջարկած հայելային հետ քաշման տարբերակին, նախկին գյուղապետը նշեց, որ հետ քաշվելու տեղ իրենք չունեն, կամ պետք է դուրս գան գյուղից. «Դա ճիշտ չէ, իմ կարծիքով, իրենք եկել տեղավորվել են, որ հետ գնալու լինեին, հիմա գնացել էին»:
Գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:
Նշենք, որ պատերազմից հետո Սյունիքի մարզում Խոզնավարից բացի սահմանամերձ են դարձել Վանատուրը, Խնածախը, Տեղը, Արավուսը, Կոռնիձորը եւ այլ գյուղեր: Սահմանամերձ համայնքերում գյուղացիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ եւ հողագործությամբ:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան