5 տարում Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի միացել է «Իսլամական պետությանը»
Վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամակն պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի. նման տեղեկություն տրամադրել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Մադաթ Գուլիևը նշել է, որ նրանցից 85-ին ձերբակալել է ադրբեջանական կողմը, 195 անձ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ մնացածի մեծ մասը սպանվել է Իրաքում և սիրիայում: Ադրբեջանցի գեներալը հայտնել է, որ, ըստ իրենց հասած տեղեկության, միայն Իրաքում մեկ զանգվածային հուղարկավորման վայրում ադրբեջանցի 300 ահաբեկիչ է թաղված: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները գործուղվել են Իրաք՝ մանրամասները և իսկությունը պարզելու համար:
Նույն Մադաթ Գուլիևը 2017 թ. մարտին հայտնել էր, որ Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի միացել է «Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին»: Այդ ժամանակ նա չէր նշել, թե կոնկրետ որ կառույցների մասին է խոսքը: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրաքում և Սիրիայում բացի ԻՊ-ից կան նաև այլ ահաբեկչական, զինյալ խմբավորումներ, որոնք Ադրբեջանում որպես այդպիսին ճանաչված չեն, ենթադրել էինք, որ հաշվարկում կառույցների մի մասում կռվող ադրբեջանցի զինյալները չեն ներառվել:
Սակայն այս հայտարարությունը ցույց է տալիս, որ բացի նշված կառույցներից (օր՝ Սիրիայի և Իրաքի թուրքոմաններ) հաշվարկում չեն ներառվել նաև տարբեր պետություների, կողմից որպես ահաբեկչական ճանաչված մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ-Նուսրան»: Հետևաբար Սիրիայում և Իրաքում տարբեր ահաբեկչական խմբավորումներին անդամակցած ադրբեջանցի զինյալների թիվը իրականում կարող է անհամեմատ ավելի մեծ թիվ կազմել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը