Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճում Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը Տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորեն TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան Հարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է Հայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը Որոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններում

Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է

«Ոտնահարում են 14 հազար վանաձորցու քվեն. սա իշխանության զավթում է». «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ

Իշխանությունները չկարողանալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել, ստիպված գնում են բոլոր հնարավոր այն ճանապարհներով, որոնցով կհասնեն իրենց ուզածին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանը։

Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել:

«Վանաձորի մոտավորապես 14 հազար քաղաքացի ընտրել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքին։ Եվ այսօր պետական մակարդակով ոտնահարում են այդ 14 հազար հոգու քվեն։ Ես ուղղակի իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման ճանապարհով իշխանությունը զավթելու գործընթացի։ Սա իշխանության զավթում է՝ կառավարչական մեքենան օգտագործելով»,- նշեց Բադյանը։

Հարցին՝ արդյոք դաշինքն այս ընթացքում որեւէ քայլեր ձեռնարկելո՞ւ է, խմբակցության անդամը պատասխանեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը վանաձորցիների հետ միասին գնալու է օրինական բոլոր քայլերի.

«Մենք ցուցաբերել ենք համբերատարություն, կոչ ենք արել այսօրվա իշխանություններին, որպեսզի գան կառուցողական դաշտ եւ այդ ճգնաժամը լուծել՝ ի շահ վանաձորցու։ Սակայն մեր բոլոր առաջարկները մնացել են անարձագանք։ Այսքանից հետո մենք կգնանք քայլերի, մեր ձայնը կբարձրացնենք, մենք պայքարելու ենք հանուն վանաձորցու քվեի, հանուն արդարության։ Դեկտեմբերից այս ճգնաժամը կա, քաղաքը չի կառավարվում։ Վանաձորցիները բազում խնդիրներ ունեն, որոնք լուծման կարիք ունեն։ Իշխանական որոշակի ներկայացուցիչներ փորձում են ապացուցել, որ այս նախագիծն ուղղված է ՏԻՄ-ը փրկելուն, այնինչ դեկտեմբեր ամսից լեգիտիմ ընտրություններով կար ընտրված քաղաքապետ, բայց քանի որ ընտրվածն իշխանական թեւի ներկայացուցիչ չէր, իշխանությունը գնաց այսպիսի չմտածված քայլի»։

Դիտարկմանը, որ Վեդիում տեղի ունեցած ընտրությունների տարբերակին գուցե արժանանա նաեւ Վանաձորը, Գոռ Բադյանը չբացառեց, նշելով, որ Վեդիի օրինակն իշխանության ներկայացուցիչների մոտ հույս է տվել, որ Վանաձորում նույնպես կունենան իրենց համայնքապետը.

«Կարծում եմ՝ իրենց շարժաթիռը հենց դա է, որ եթե Վեդիում ստացվեց, ապա Վանաձորում էլ կստացվի։ Համոզված եմ, որ Վեդիի օրինակն այստեղ էլ կփորձեմ իրականացնել, բայց ես չեմ կասկածում վանաձորցու արժանապատվության վրա։ Սա կոչվում է հաղթանակ գողանալ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։