Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը Տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորեն TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան Հարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է Հայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը Որոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ

Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի կառավարությունը. «Ապագա Հայկականը»

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։

«Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու և փրկելու մեր ապագան» վերնագրված բաց նամակում մասնավորապես ասված է.

«Հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը։ Ամբողջ աշխարհն է ենթարկվում ցնցումների և խոշոր վերափոխումների։ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց տարածաշրջանային ու համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները։

Ժամանակն է, որ համախմբվենք և հրատապ պաշտպանենք ներկան՝ փրկելու համար մեր ապագան։ Դա մեր՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պարտքն է մեր նախնիներին։ Դա մեր պարտքն է մեր զավակներին, մեր թոռներին, մեր մշակույթին ու պատմությանը:

Մեր ազգի և հայրենիքի առջև ծառացած են բազմաբնույթ մարտահրավերներ.

• Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որևէ որոշակիության։

• Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող պետություն կառուցելու մեր կարողությունը:

• Տնտեսական զարգացումը Հայաստանում անբավարար է և ունակ չէ հոգալ մեր ազգային անվտանգության ապահովման կարիքները։ Ավելի վատ՝ այժմ կանգնած ենք աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի և պատժամիջոցների վտանգների առջև:

• Հայաստանն ու Սփյուռքը չեն կարողացել արդյունավետ գործընկերություն հաստատելու ուղիներ գտնել Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։ Սփյուռքի ցանցային համակարգերը և կուտակված փորձառությունը հիմնականում կտրված են մնում մեր հայրենիքի հրատապ կարիքներից:

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։

Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյու¬թյան իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերու¬թյանն ու անգործությանը։

Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով:

Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որի նպատակն է աշխատել Հայաստանի և հայության ապագան հավաքական կերպով ապահովելու ուղղությամբ: Այն հիմնադրվել է վեց համանախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Նախաձեռնությունը հիմնադրվել է 2020 թվականի ապրիլին, նրան աջակցում են ավելի քան 109 հազար անձինք 108 երկրներից: Նախաձեռնությունը հռչակել է 15 նպատակներ, որոնք ծառայելու են Հայաստանի և հայության զարգացմանը՝ որպես հիմնասյուներ:

Այս տարվա փետրվարի 21-ին ստեղծվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը՝ համակարգելու հանրային նախաձեռնությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Արտակ Ապիտոնյանը։