Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Իրաքյան Քուրդիստանի ընտրողները ընտրատեղամասեր են գնում՝ իրենց շրջանի անկախության հարցով քվեարկությանը մասնակցելու, մարդիկ շնորհավորում են միմյանց, ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի փողոներոմ տոնական մթնոլորտ է, իրադարձությունների վայրից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանրաքվեի քվեարկությունը պաշտոնապես կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, սակայն դատելով տեղական Kurdistan24 հեռուստաալիքի եթերից՝ որոշ ընտրատեղամասեր, մասնավորապես Սուլեյմանիա քաղաքում, արդեն բաց են: Ընտրողները տեղամասեր են մտնում, ցուցակներում գտնում իրենց անունը, դնում բթամատի հետքը:
Քվեարկությունը կազմակերպվել է դպրոցներում, հիվանդանոցներում, վարչական եւ հասարակական հաստատություններում: Քրդական փեշմերգայի (աշխարհազորայինների) մարտիկները կարող են քվեարկել իրենց զորամասերում:
Հանրաքվեին կարող են մասնակցել բոլորը, ովքեր իրաքյան քաղաքացիություն ունեն եւ հաշվառված են «Իրաքյան Քուրդիստանի եւ նրա սահմաններից դուրս (նկատի ունեն Բաղդադի հետ վիճելի շրջանները, որոնք քրդերով են բնակեցված, սակայն ինքնավարության պաշտոնական կազմի մեջ չեն մտնում) քրդական տարածքներում: Իրաքի սահմաններից դուրս բնակվող իրաքցիների համար հատուկ կայքում առցանց քվեարկություն է կազմակերպվել: Այն արդեն ընթանում է, առաջինը քվեարկել է Չինաստանում բնակվող քուրդ գործարարը:
Նախօրեին Բարձրագույն ընտրական հանձնաժողովը Էրբիլում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ձայնի իրավունք ունի 3 մլն-ից ավելի մարդ: Կգործեն 6 հազար 846 ընտրատեղամասեր եւ 1737 հանձնաժողովներ:
Իրաքյան Քուրդիստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որն Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ ունի՝ երկրի Սահմանադրության մեջ իրավաբանորեն ամրագրված: Շրջանը քրդերի էթնիկ բնակչությամբ մարզ է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...