ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻՆ-ում.
Այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում, հաղորդում է Hraparak.am-ը:
Կայքը գրում է. «Մեր տեղեկություններով, թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։ Մենք զանգահարեցինք ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանին, նա չպատասխանեց մեր զանգերին։
Կապվեցինք ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ ամբողջ նախարարությունն անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորն իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։
Թե ինչ քրգործի շրջանակում են խուզարկություն կատարում, չհաջողվեց պարզել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում տրվում էր ԱԻ նախարարի անունը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը