«Իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում»․ Վարդան Ոսկանյան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումն առ այն, որ իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում, Թեհրանի հերթական հստակ ուղերձն էր Բաքվի բարբարոսական վարչախմբին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ուշագրավը սակայն այն է, որ հրապարակման առիթը Բաքվի քարոզչամիջոցներից մեկի շարքային բարբաջանքն է այն մասին, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի պատմական հող է» և նման այլ տխմարություններ։
Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման»,- գրել է Ոսկանյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...