Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին․ ՆԳՆ STI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով Կարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր Լոռիում 24 ժամ ջուր չի լինի Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար Դատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Լատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարԴատախազության՝ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Կարծիք

Ներկայացնեմ իրավիճակը՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է դուրս եկել, խոսել մի շարք հարցերից։

Ավելի ուշ, նա իր եթերին կից գրել է․

«Նիկոլի, վերջին իրադարձությունների և անելիքի մասին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի շարք հայտարարություններ արեց, իսկ արդեն այսօր իր քարոզիչները լծվել են հերթական անհեթեթությունները տարածելուն:

Ներկայացնեմ իրավիճակը՝ հերձելով Նիկոլի և իր քարոզչամեքենայի ստերը:

1. Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև եղած հարաբերություններին:

2. Տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակ կապ չունի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ և չի հակասում այդ սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականության հարցը վերաբերում է 2-3 պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը՝ ժամանակին մի պետության շրջանակներում մի մասի ինքնորոշման, ժողովրդի առանձին, ազատ ապրելու իրավունքի կայացման երաշխավորման մեխանիզմների մասին:

3. Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեկլարատիվ իմաստով պարտադիր է, երբ դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ:

Հիշեցնեմ, ուղիղ եթերում ես բացահայտեցի Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի սուտը, թե իբրև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս:

Հղումը՝ այստեղ

Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբևէ չի հայտարարել տարածքային նկրտումների մասին Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ առ այսօր մենք Ալիևի շուրթերից լսում ենք Երևանի, Սևանի, Սյունիքի հետ կապված ադրբեջանական ոտնձգությունների մասին:

Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված 3 հիմնարար սկզբունքների հիման վրա.

1. Ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացակայություն,

2. Տարածքային ամբողջականություն,

3. Ազգերի ինքնորոշման իրավունք:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնահարվեց և խախտվեց Մինսկի խմբի համանախագահների «ուժի չկիրառման» սկզբունքը։

Երկրորդ սկզբունքը ՝ «տարածքային ամբողջականության», այս ապիկար իշխանությունների կողմից է առաջ մղվում՝ փաթեթավորելով այն «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ:

2 սկզբունքների խախտման դեպքում «որբ» է մնում երրորդ սկզբունքը։

Այս աննորմալ իշխանությունը բացարձակ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Նիկոլ Փաշինյանը երեկ ի շարս այլ հիմարությունների՝ հայտարարեց, թե Արցախ գազ մատակարարող գազատարը 3 օր է խափանված, մինչդեռ 2 շաբաթ խնդիրն առկա էր և սրանք համառորեն փորձում էին կոծկել դա։

Այս իշխանությունները նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը ստորագրելիս ոչ միայն դավաճան, այլև տգետ են եղել, ճիշտ չեն գնահատել Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի կարեւորագույն նշանակությունը։

Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսն ու 5000 զոհ: Նոյեմբերի 9-ի հայտարարագրով նա նմանատիպ ականներ է դրել հայկական շահերի տակ։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Սերժ Սարգսյանի՝ կոնտեքստից կտրած հատված մեջբերեց:

Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ հստակ նշվում է ՝ մենք երբեք չենք ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ:

Եթե դու՛, Նիկո՛լ, դիտարկում ես «խաղաղության դարաշրջանի» թեզը որպես ռազմավարություն, դա նշանակում է, որ թույլ ես տալու մեզ «կզցնել», նսեմացնել, ոչնչացնել:

Հասնել խաղաղության դարաշրջանի մի ժամանակում, երբ 2 կողմից քեզ ճնշում են ու ուզում ոչնչացնել, անհնար է:

Անհնար է ապրել միակողմանի խաղաղության դարաշրջանում:

Որքան Նիկոլը մնում է իշխանության, այդքան մենք կորցնում ենք տարածքներ, ունենում ենք զոհեր, նսեմացնում են մեր արժանապատվությունը:

Երբ թուրքն այնքան է «հաբռգել», որ խախտում է եռակողմ հայտարարությունը, իսկ դու «այնքան չկաս», որ այս հարցերը բարձրացնես, դու՛ ես մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ՝ դու և քո քաղաքական գոյությունը:

Անցյալ տարի ապրիլին Նիկոլն ընտրություններից առաջ խաբում էր մարդկանց, խոստանում էր առաջ տանել «անջատում հանուն փրկության» թեզը, ու՞ր է այդ թեզը: Փոխարենը ՝ Նիկոլի թիմակիցները առաջ են տանում թեզը, որ այո, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Արցախի հարցը լուծվելու է Երևանում:

Ես ներողություն եմ խնդրում, որ արցախահայությունը դեռ վճարում է այն բանի համար, որ մենք ունակ չենք հեռացնելու Նիկոլին՝ քաղաքական իմաստով:

Պետք է հայի զայրույթի, արժանապատվության, կորուստների ցավի պայթյուն լինի, որպեսզի մեզ չպայթեցնեն որպես ժողովուրդ»: