Վենեսուելայում բենզինի ահռելի հերթեր են գոյացել
Վենեսուելայի մի շարք նահանգների բենզալցակայաններում բենզինի ահռելի հերթեր են գոյացել, հայտնում է korrespondent.net-ը՝ El Universal-ին հղումով։
Մայրաքաղաք Կարակասում հերթին սպասելը երբեմն հասնում է 4 ժամի։ Հերթերում կանգնած վարորդների թիվը երբեմն հասնում է 300-ի։ Հրատարակությունը նշում է, որ վառելիքի պակասը կարող է հանգեցնել սննդամթերքի մատակարարումների խափանումների։
Մերիդա նահանգում բենզինի դեֆիցիտ է արդեն 5 օր։ Որոշ բենզալցակայաներ ընդհանրապես փակ են։
Սանտա Բարբարա դել Սուլիա քաղաքում բենզին են թույլ տալիս գնել միայն հանրային տրանսպորտին և ֆերմերներին։
Նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն վստահեցրել է քաղաքացիներին, որ դեֆիցիտը շուտով կվերացվի։
Նախորդ շաբաթ Վենեսուելայի կառավարությունը կրկին երկարաձգել է երկրի տնտեսության մեջ արտակարգ դրության ռեժիմը 60 օրով։
Արդեն երկար ժամանակ Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է՝ նավթի գնանկման և իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն