Անթալիայում ծեծկռտուք է տեղի ունեցել սիրիացի ներգաղթյալների և տեղացիների միջև, կա 7 վիրավոր
Անթալիայում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղացիների և սիրիացի ներգաղթյալների միջև, հայտնում է թուրքական IHA գործակալությունը:
Հայտնի է, որ բախումների հետևանքով տուժել է 7 սիրիացի:
Նշվում է, որ կռիվը ծագել է, երբ քաղաքում բնակվող սիրիացի ներգաղթյալ երիտասարդներից մեկը հաց է գողացել տեղի փռերից մեկից: Դրանից հետո ազգայնականների խմբերը սկսել են քայլել սիրիացիներով բնակեցված թաղամասի փողոցներով ՝ բղավելով «Այստեղ սիրիացի չենք ցանկանում», այս ամենը վերաճել է մեծ ծեծկռտուքի:
Կռվին մասնակցել է ավելի քան 600 մարդ: Այն հաջողվել է կանգնեցնել դեպքի վայր ժամանած իրավապահների շնորհիվ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գրանցված սիրիացի ներգաղթյալների թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, արդեն անցել է 3 մլն-ից:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հազ. փախստական, որոնց մեծ մասը սիրիացի և իրաքցի ներգաղթյալներ են:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը