Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի, սայլը տեղից չի շարժվելու․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին և Հայաստանի դիրքորոշմանն այս հարցում։ Գրառման մեջ ասվում է․
«Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։
Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։
ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։
Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն, որի ավարտը չի երեւում։
Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ։
Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։
Դրանք ինքնիշխանություն ու անկախություն սատարող էին, թող Արցախի անկախությանը սատարեին։
Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։
Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է, թե այս կոնֆլիկտում Հայաստանը չպետք է Արեւմուտքին կամ Ռուսաստանին սատարի։
Հիմա ոչ 1990-ականներն են, ոչ էլ՝ 2000-ականների սկիզբը։
Այն ժամանակ Ռուսաատանը խորը համագործակցում էր եւ ՆԱՏՕ-ի, եւ Արեւմուտքի հետ։
Հիմա նրանք ուղիղ հակամարտող կողմեր են, իսկ Հայաստանը դեռ մտածում է սատարի՞ իր եւ Արցախի անվտանգության երաշխավորին, թե՞ ոչ։
Ավելին՝ կան քաղաքական ուժեր /նիկոլամերձ/, որոնք ուղիղ հակառուսականություն են քարոզում։
Դյուրին չէ, բայց ընտրություն պետք է անել։
Հակառակ դեպքում այդ ընտրությունը Հայաստանի փոխարեն կանեն ուրիշները։
Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։
Այլընտրանքը՝ Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը