Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարությանը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհագիրյանը՝ նշելով, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ Բեկմեզյանը, Մակյանը, Մխիթարյանը, Չիչոյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Վիգեն Քոչարյանն ունի հատուկ կարծիք որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը վերաբերում էր դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել էր սեփական նախաձեռնությամբ՝ առանց որևէ միջնորդության, բողոքի։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան