Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսով բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ջանքեր ենք գործադրում ղեկավարների (Ռուսաստանի և Ուկրաինայի) հանդիպում կազմակերպելու համար։ Դեռ պատերազմից առաջ մենք այդպիսի փորձեր ունեինք։ Ըստ էության, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ նման հանդիպմանը... Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, կան նաև այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք», - ասել է Չավուշօղլուն կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը