Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել Արցախի քաղաքական ուժերի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», Արցախի «Արդարություն» և «Հայ Հեղափոխական Դաշնակցությոն» խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցությունը:
Քննարկումների առանցքում են եղել Արցախում տիրող իրավիճակը և հրատապ լուծման անհրաժեշտություն պահանջող այն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հերթական դրսևորումների արդյունքում, այդ թվում՝ ռազմական, հումանիտար, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական, քարոզչական ագրեսիայի դիմագրավման հարցերը, անվտանգության խնդիրների լայն շրջանակն ու քաղաքական առկա և նորացող մարտահրավերները:
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում գազատարի վնասման և Ադրբեջանի հանցագործ վարքագծի պատճառով ներկայում գազատարի վերականգնման անհնարինության և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետ կապված հարցերին:
Կողմերն անդրադարձել են նաև քաղաքական համագործակցության և համակարգված աշխատանքի կարևորությանը և դրանից բխող առաջնահերթություններին:
Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը