21-րդ դարի վերջին Երկրի վրա կենդանական տեսակների նոր գլոբալ ոչնչացում կսկսվի
Երկրաֆիզիկոս Դանիել Ռոթմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, մաթեմատիկական մոդելի օգնությամբ պարզել է, որ 21-րդ դարի վերջին Երկրի վրա կսկսվի կենսանիների տեսակների նոր գլոբալ ոչնչացում։ Դա տեղի կունենա ածխածնի գլոբալ ցիկլում փոփոխությունների հետեւանքով, որոնք առաջացել են ածխաթթու գազի արտանետումների պատճառով։
Ռոթմանը վերլուծել է վերջին 450 մլն տարվա ընթացքում ածխածնի գեոքիմիական շրջապտույտում տեղի ունեցած փոփոխությունները՝ ընդգրկելով հինգ մեծ ոչնչացման ժամանակները, երբ տեսակներն անհետանում էին շատ մեծ արագությամբ։ Նա պարզել է, որ բիեսֆերայի ապակայունացումը տեղի է ունենում ածխածնային ցիկլի աղետալի շեմերին հասնելու դեպքում։
Գիտնականի խոսքով՝ վնասակար մթնոլորտային արտանետումների պատճառով հիմա նույնպես հնարավոր է նման սցենար։ Մինչեւ 2100 թ․ օվկիանոսներում կուտակված ածխածինը կհանգեցնի բիոսֆերայի անկայունությանը, ինչն էլ իր հերթին պատճառ կդառնա տեսակների ոչնչացման հինգերորդ ցիկլի համար։ Կենդանիների ու բույսերի վայրի տեսակների անհետացումը կարող է շարունակվել մի քանի հազար տարի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն