Վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ. Արամ Վարդևանյան
«Սիրելի գործընկերներ,
Վերջին մեկ ամսվա ընթացքում թվով երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամենատարածված բայց ոչ մեծ վտանգ պարունակող իրավախախտումների (մասնավորապես` ճանապարհային երթևեկության ոլորտ) դեպքերում, տուգանքի չափի ՀԻՍՈւՆ տոկոսը ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում անձի կողմից վճարելու դեպքում՝ տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված:
2) Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում առաջարկում եմ հստակեցնել, որ բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից միակ բնակարանի իրացումն արգելվի, եթե դրա չափը՝ 20 միլիոն դրամ է կամ դրանից պակաս: Այսօրվա կարգավորման համաձայն, միակ բնակարանի իրացման սահմանափակումը վերաբերում է շուրջ 5 միլիոն դրամ կամ պակաս արժեք ունեցող դեպքերին, ինչն այնքան նվազ է, որ չի ծառայում ոչ մի նպատակի ներկայիս սոցիալական պայմաններում: Նույն նախագծով առաջարկվում է, որ բազմազավակ ընտանիքի դեպքում, միակ բնակարանի օտարումն առհասարակ ԱՐԳԵԼՎԻ:
3) Երրորդ նախագիծը վերաբերում է վարչական դատավարության օրենսգրքին ու կրկին ամենատարածված և ոչ էական վտանգ պարունակող վարչական տուգանքների դեպքերին, որպեսզի պետական մարմնինների կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործիքակազմը սահմանափակվի: Այսինքն անձը որոշ տեսակի վարչական տուգանքի հարցով դիմելով դատարան և ստանալով դրական վճիռ, այլևս չպետք է սպասի առնվազն մեկ տարի վերաքննիչ ու վճռաբեկ դատարններում կրկին պայքարելու համար»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...