Թրամփը Էր Ռիյադին տարհամոզել է Դոհայի դեմ ռազմական գրոծողություն կատարելուց
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն Կատարի շուրջ ճգնաժամի նախնական փուլում քննարկել են ռազմական գործողությունների հնարավորությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց դրանից ետ է պահել, փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով այս հարցին լավատեղյակ իր աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ Էր Ռիյադը եւ Աբու Դաբին քննարկել են Կատարում իշխանափոխության տարբերակները, որին նրանք մեղադրում էին ահաբեկչությանն աջակցելու եւ Իրանի հետ մերձենալու մեջ:
Թրամփը զանգահարել էր Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի առաջնորդներին՝ նրանց նախազգուշացնելով, որ ցանկացած ռազմական գործողություն ճգնաժամ կհրահրի ամբողջ Մերձավոր Արեւելքում, որը Իրանին միայն ձեռնտու է, հայտնել է աղբյուրներից մեկը, որը ծանոթ է ԱՄՆ նախագահի զրույցներին:
Ի դեպ, Սաուդյան Արաբիան ժխտում է, որ ռազմական տարբերակը երբեւէ քննարկվել է, հայտնում է գործակալությունը՝ նշելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները նախկինում խոսում էին ճգնաժամը բացառապես քաղաքական, այլ ոչ թե ռազմական միջոցներով կագավորելու հնարավորության մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով