Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)

Մոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է
Աշխարհ

Սպիտակ տունը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ․ «Դա սուտ է»

Սպիտակ տունը հերքում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա իր թիկնազորի անդամների հարձակման միջադեպի համար: Էրդողանը այս մասին խոսել է PBS հեռուստաընկերության հետ զրույցում:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսնակ Մայքլ Էնթընը Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցներին ուղարկած գրավոր պատասխանում պնդում է. «Դա սուտ է»:
Հիշեցնենք, խոսքը մայիսին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է: Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամները հարձակվել էին այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել: Ինքը Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից:
Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել Նահանգներում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: Կոնգրեսն այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել:
Երեքշաբթի օրը ամերիկյան PBS հեռուստաընկերության հետ զրույցում Էրդողանը ասել է, թե վերջերս միջադեպը քննարկել է Թրամփի հետ: «Նախագահ Թրամփը այդ հարցով մեկ շաբաթ առաջ զանգահարել է ինձ և ափսոսանք հայտնել, նաև հավելել է, որ այդ հարցը կքննարկվի իմ՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ», - PBS-ի թարգմանության համաձայն՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Սպիտակ տան ներկայացուցիչը, ըստ Yahoo News-ի, գրավոր պատասխանում հակադարձում է՝ երկու առաջնորդները հեռախոսազրույց ունեցել են, միջադեպը քննարկել են, սակայն Թրամփը ափսոսանք չի հայտնել: «Ներողություն չի հնչել», - հայտարարել է Մայքլ Էնթոնը:
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում նախագահ Թրամփը ընդգծել է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Ցուցարարների վրա հարձակվելու համար Վաշինգտոնի դատարանը օգոստոսին Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության 15 ներկայացուցիչների և 4 այլ անձի մեղադրանք է առաջադրել: Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ Էրդողանը «իսկական սկանդալ» է որակել այն։ «Սա բացահայտ ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում արդարադատության համակարգն Ամերիկայում», - հայտարարել է նա:
Պաշտոնական Անկարային է՛լ ավելի է վրդովեցրել այս շաբաթ ամերիկյան կառավարության կայացրած որոշումը, որի համաձայն՝ սառեցվում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի թիկնապահներին. խոսքը ավելի վաղ կնքված 1.2 միլիոն դոլարանոց գործարքի սառեցման մասին է:
Աղբյուրը՝ Ազատություն