Իրաքի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեից
Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ-Ջաաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել, որով կոչ են արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից, գրում «ՌԻԱ ՆՈվոստի»-ն:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
«Նախարարները վճռական հանձնառություն են հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը և մտահոգություն հայտնել, որ հանրաքվեն մեծ վտանգի տակ է դնում ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները, հակասահմանադրակն է և կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրել: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական շրջանի ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել հանրաքվեի անցկացումից, և համաձայնել են այդ առնչությամբ քննարկել համակարգված պատասխան քայլերի ընդունման հարցը»,- ասված է հայտարարությունում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն