Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ Մերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճում Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը

Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստը

Վարչապետն այդ վիճակում բանակցում է մեր երկրի համար․ Հռիփսիմե Ստամբուլյանն անհանգստացած է

Yerkir.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ վիճակը երեկվա հարցուպատասխանի ժամանակ անհանգստացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, որի հարցին ի պատասխան էլ վարչապետը իրեն կորցրեց։

Պատգամավորը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ դա պետք է նաև Հայաստանի քաղաքացիներին իսկապես անհանգստացնի, քանի որ այդ մարդն այդ վիճակում բանակցում է մեր երկրի համար, ի շահ Հայաստանի Հանրապետության։

«Այստեղ հարց է առաջանում՝ նա այդ վիճակով կարո՞ղ է ի շահ մեր երկրի որևէ բանակցություն վարել։ Ես շատ խիստ կասկածում եմ»,-ասաց նա։

Հռիփսիմե Ստամբուլյանը նշեց, որ այդ ամեն ինչից նեղվելու հետևանքով էլ Ալիևը բավականին կոշտ արձագանքներ է տալիս Փաշինյանին

«Թող մի օր այդ նույն տոնով Ալիևին հակադարձի։ Թե՞ ուժը պատում է միայն մոտենալ ամբիոնին, երբ իր անվտանգության աշխատողները դռան հետևում կանգնած են և սկսի վրդովված ինչ-որ թեզեր ասել»,-ասաց պատգամավորը։

Հռիփսիմե Ստամբուլյանը մնում է համոզման, որ Փաշինյանն է Արցախի 70 տոկոսը հանձնել Ադրբեջանին, և պատասխանատու է երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակի համար։

«Հողերը հանձնվել է իր կողմից․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ո՞վ է ստորագրել՝ Ռուբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, ո՞վ է ստորագրել։ Եթե ստորագրել է ինքը, կապիտուլյացիայի ենթարկել է ինքը, ապա այդ բնորոշումներից ինչպես էլ ինքը խուսանավի, միևնույն է, դա փաստ է, և միևնույն է, մենք մի ամբողջ սերունդ ենք կորցրել։ Այս պատերազմը շատ աղետալի եղավ մեր հայրենիքի համար, և հիմա որքան էլ որ ինքը բղավի, փորձի արդարանալ, որ ինքը չէ՝ նախկիններն են, միևնույն է, պատմության մեջ հստակ թվերով գրվում է՝ ով ինչ է արել»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նա նաև արձանագրեց, որ վարչապետը հարցուպատասխանի ժամանակ իր հարցին ընդհանրապես չպատասխանեց։

«Ինքն իրեն բնորոշ ձևով կիրառեց իր քաղաքական կապիտալը․ «նախկինները», «նախկինները» թեզերով ինքը եկել է իշխանության և ամեն կերպ փորձում է այդ նույն թեզերով իշխանությունը պահել։ Բայց ես երեկ որոշեցի, որ իր այդ թեզերն ընդհանրապես չեմ մեկնաբանելու՝ ինքն իրեն ինչ խոսեց, խոսեց և փորձեցի շարունակել այն հարցերը, ինչի համար որ դիմել էի, այն հարցերը, որոնք ՀՀ քաղաքացուն անհանգստացնում են․ իսկապես մենք այսօր լրջագույն մարտահրավերների առջև ենք կանգնած՝ գնաճը սարսափելի է, աշխատավարձներն ու թոշակները ոչ մի կերպ չեն բարձրանում, ընդդիմության բերած բոլոր օրինագծերը մերժվում են, և ՀՀ քաղաքացին ապրելու լրջագույն խնդիր ունի։ Արտագաղթի տեմպերը սարսափելի բարձր են․ ի՞նչ ենք անում, տեղ ենք բացում այլ քաղաքացիների՞ համար մեր երկրում, որպեսզի մեր հայրենակիցները գնան, որ այս մի փոքր Հայաստանի՞ց էլ բան չմնա։ Ի՞նչն է մեր նպատակը»,-ասաց պատգամավորը։

Նա նաև փաստեց, որ իր հարցն ուղղված էր ոչ թե վարչապետին, այլ համապատասխան գերատեսչությանը, որից հստակ պատասխան էր ակնկալում՝ միգուցե կառավարությունում իսկապես մեխանիզմներ մշակո՞ւմ են հացահատիկի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Հռիփսիմե Ստամբուլյանի եզրակացությունը մեկն է․ նեղվեն, չնեղվեն, բղավեն, չբղավեն, ինչ էլ որ անեն՝ փաստ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է իրենց կողմից, հացահատիկի դաշտերը մնացել են թշնամու մոտ և Ռուսաստանից մեր ներմուծումը հացահատիկի մասով բավականին բարձրացել է։