Իսպանիայի իշխանություններն առաջիկա հանրաքվեի կապակցությամբ ձերբակալել են 12 կատալոնացի պաշտոնյայի
Մադրիդի կառավարությանն առընթեր Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ինքնավար Կատալոնիայի 12 բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել եւ խուզարկել տարածաշրջանային կառավարության մի շարք նախարարների, որոնք մեղադրվում են արգելված անկախության հանրաքվեի կազմակերպման մեջ, հաղորդում է BBC-ն։
Ձերբակալվածների թվում է Կատալոնիայի գեներալիտետի փոխնախագահ Ժուզեպ Մարիա Ժուվեն։ Գեներալիտետի նախագահ Կարլոս Պուչդեմոնը հայատարարել է, որ Իսպանիայի կառավարությունն անօրինական կերպով միջամտում է տարածաշրջանային գործընթացներին։
«Մենք դատապարտում եւ մերժում ենք Իսպանիայի իշխանությունների հակաժողովրդավարական եւ բռնապետական վերաբերմունքը։ Նրանք անցել են այն կարմիր գիծը, որը նրանց բաժանում էր բռնապետական ռեժիմ դառնալուց»,- Բարսելոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուչդեմոնը։
Կատալոնիայի Ազգային ասամբլեայի նախագահ Ժորդի Սանչեսը կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոց՝ տարածաշրջանային գերատեսչությունների պաշտպանության համար։
«Ժամանակը եկել է, եկեք խաղաղ ճանապարհով արտահայտենք մեր բողոքը, եկեք դուրս գանք եւ պաշտպանենք մեր ինստիտուտները», - Twitter- ում գրել է Սանչեսը:
Իսպանիայի ՆԳՆ-ն մոտ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել, որոնք Կատալոնիայի տարածաշրջանային իշխանությունները մտադիր էին հոկտեմբերի 1-ին օգտագործել անկախացման մասին հանրաքվեում։
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը Բարսելոնից ոչ հեռու իրականացված գործողության ընթացքում առգրավել է ընտրատեղամասերի ցուցանակները ու այն պաշտոնական անձանց փաստաթղթերը, որոնք պետք է մասնակցեն քվեարկությանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով