Թբիլիսին վրացական է համարում Ախթալայի և Օձունի վանքերը
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը շարունակում է հարևան երկրների տարածքներում գտնվող վրացական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու, գնահատելու աշխատանքները: Այդ նպատակով աշխատանքային այցով սեպտեմբերի 20-22-ը Հայաստանում կլինի մշակույթի նախարար Միխաիլ Գիորգաձեն:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այցելության ընթացքում ուսումնասիրվելու է Հայաստանի տարածքում գտնվող վրացական մշակութային ժառանգության հուշարձանները, մասնավորապես Ախթալայի և Օձունի վանական համալիրները:
Նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկելու են երկու երկրների համագործակցության հեռանկարները, այդ թվում մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության և խնամքի հարցերը:
Վրաստանի պատվիրակության այցը համընկնում է Հայաստանի անկախության օրվան և նրանք մասնակցելու են նաև տոնական միջոցառումներին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը