Գիտնականները բացահայտել են հին Իռլանդիայում թաղման տարօրինակ ծիսակարգերի գաղտնիքը
Հետազոտողները պարզել են, որ հին Իռլանդիայի բնակիչները թաղումից առաջ իրականացնում էին հանգուցյալի «մարմնի դեկոնստուկցիայի» ծիսակարգը, որպեսզի ամրապնդեին համայնքի կապը նրա հոգու հետ, հայտնում է Leitrim Obeserver-ը։
Գիտնականները հետազոտել են 1911-ին հայտնաբերված ոսկորները, որոնք ենթադրաբար պատկանում էին մ․թ․ ա 3500-2900 թթ․ապրած մարդկանց։ Ընդամենը հետազոտվել է 40 մարդու ոսկորներ, որոնք հայտնաբերվել էին Իռլանդիայի յոթ դամբարաններում։
«Մենք ոսկորների վրա հայտնաբերել ենք քարե գործիքների հետքեր՝ ուսերի, դաստակի, ազդրերի ու այլ հանգույցների տեղերում»,- հայտնել է անատոմիայի պրոֆեսոր Ջոնի Հերբերը։
Հետազոտողները ենթադրում են, որ դա վկայում է այն մասին, որ նախնադարյան հասարակությունում տարածված է եղել թաղման բարդ ծիսակարգ, որի ժամանակ ուշադրություն է դարձվել «մարմնի դեկոնստրուկցիային»։
Աճյունների կրկնակի անալիզը օգնել է բացահայտել այդ ծիսակարգերի ամբողջ բարդությունն ու բազմազանությունը։ Չնայած նման նախապատմական ծիսակարգերի ապացույցներ հայտնաբերվել էին նաեւ Մեծ Բրիտանիայում, բայց սա այդ նույն ժամանակաշրջանում Իռլանդիայի տարածքում գործածվող նման մեթոդների մասին առաջին ամփոփուն հետազոտությունն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով