Հարավային Սիրիայի հին հուշարձանները թալանվել են ավազակային խմբավորումների կողմից
Սիրիացի հնագետները առաջիններից էին, ովքեր օգտվեցին երկրի հարավային շրջաններում դեէսկալացիայի գոտիների ստեղծումից, որպեսզի գնահատեն հին հուշարձաններին հասցված վնասը։ Դերաա նահանգի հնությունների ու թանգարանների վարչության տնօրեն Մուհամեդ Նասրուլլայի խոսքով՝ մի խումբ հնագետներ առաջին հերթին հետազոտել են այն վայրերը, որտեղ մինչ պատերազմը պեղումներ էին իրականացվում։
«Նրանցից ստացված տեղեկությունները, ավաղ, անմխիթարական են,- նշել է Նասրուլան,- Այն վայրերը, որտեղից թանգարանները ստանում էին արժեքավոր արտեֆակտեր, խճանկարներ, արձաններ, բազմիցս թալանվել են»։ Նրա խոսքով՝ մաքսանենգները բարբարոսաբար են վարվել մշակութային արժեքների հետ ու դրանք գետնի տակից հանել են շինարարական տեխնիկայի միջոցով։ «Դեռ գնահատում ենք իրականացնում, բայց արդեն կարող ենք ասել, որ հնագիտական պեղումների վայրերի օբյեկտների 80 տոկոսը տուժել է այդ հանցավոր գործողություններից»,- շեշտել է գիտնականը։
Մուհամեդ Նասրուլան պատմել է, որ սիրիական կառավարությունը, օգտվելով ՄԱԿ ԱԽ 2347 բանաձեւից, որը վերաբերում է ահաբեկիչների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների հափշտակմանը, Ինտերպոլին ուղարկել է տեղեկություններ գողացված արտեֆակտների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով