Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնք Կառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետը Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմից Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ Մերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով

4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը

 

SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա։

Այդ տվյալները մեր գործընկեր գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ի և 47 այլ մեդիա գործընկերների՝ աշխարհի տարբեր վայրերից։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

#SuisseSecrets-ի շրջանակում ավելի քան 160 հետաքննող լրագրողներ ուսումնասիրել են հազարավոր բանկային հաշիվներ, քրեական և դատական գործեր, հարցազրույցներ են անցկացրել տարբեր պաշտոնյաների և փորձագետների հետ։

«Ես կարծում եմ, որ բանկային գաղտնիքի շվեյցարական օրենքները բարոյական չեն։ Ֆինանսական գաղտնիությունը պաշտպանելու պատրվակը պարզապես շղարշ է, որը քողարկում է շվեյցարական բանկերի ամոթալի դերը որպես հարկերից խուսափողների հետ համագործակցող կառույցի։ Այս իրավիճակը հանգեցնում է կոռուպցիայի և զարգացող երկրներին զրկում է այդքան անհրաժեշտ հարկային եկամուտներից: Հետևաբար, այս երկրներն են ամենաշատը տուժում Շվեյցարիայի՝ «Ռոբին Հուդի» հնարքի հակառակ պրոցեսից»,-նշել է տեղեկատվությունը բացահայտած անանուն ազդարարը։

Չնայած կասկածելի միջոցները ոչնչացնելու բազմակի խոստումներին, Credit Suisse բանկը տասնամյակներ շարունակ սպասարկել է չափազանց հարուստ հանցագործների, բռնապետերի, պատժամիջոցների ենթարկված կուսակցությունների և քաղաքական դերակատարների։

Credit Suisse-ը շատ դեպքերում պետք է տեղյակ լիներ իր այն հաճախորդների մասին, որոնք ապօրինի գործունեություն են ծավալել և ունեցել են խնդրահարույց անցյալ։ Պարզ Google որոնումը բավարար կլիներ այսպիսի հաճախորդների պատմությունները պարզելու և նրանց չսպասարկելու համար, այնուամենայնիվ, բանկը բացել և սպասարկել է հաշիվներ նրանց համար։

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։

Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006 թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թ.-ը։

Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տվեց։ Հրաժարականին նախորդող օրերին մենք Արմեն Սարգսյանին նրա՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին հարցումներ էինք ուղարկել, մեր համոզմամբ հենց այդ պատմությունն է դարձել նրա հրաժարականի պատճառը։

2013-ի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։ Նշանակման պահից նա, ըստ օրենքի, դարձել է հայտարարատու անձ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը վերլուծելուց պարզ է դառնում, որ վերը նշված դրամական միջոցները նախկին նախագահը չի ներկայացրել ո՛չ իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013), ո’չ 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերում։

Ըստ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (ընդունված 26.05.2011 թ.-ին) և Կառավարության 15 դեկտեմբերի 2011 թ.-ի N1819-Ն որոշման, նա հայտարարագրել է 8 մլն եվրո։ Հետագայում նրա տարեկան հայտարարագրերում այս 8 մլն եվրոն գնալով նվազել է։

«Հետքը»՝ իր միջազգային գործընկերների հետ հարցումով դիմել է Արմեն Սարգսյանին։ Մասնավորապես, նրան խնդրել էինք մեկնաբանել, թե որն է այս գումարի ծագման աղբյուրը, և ինչու Սարգսյանը չի հայտարարագրել այն։

Արմեն Սարգսյանից ստացել ենք խուսանավող պատասխան։ Սարգսյանի կարծիքով, այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ է հայտնվել նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, ըստ էության, ապօրինի է, որ դա «անձնական կյանքի գաղտնիության խախտում է... և չկա որևէ հանրային շահ, որը երաշխավորում է նման անօրինական գործունեությունը»։

Համարելով, որ հարցումներն անտեղի են, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշել է պատասխանել մեր հարցերին և պարզաբանում է ներկայացրել։

Իր պարզաբանման մեջ Սարգսյանը նշում է, որ այդ տարիներին որպես դեսպան ծառայել է pro-bono (անվճար) հիմունքներով և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։

«Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,-նշել է Սարգսյանը՝ բերելով Շառլ Ազնավուրի օրինակը։ Չնայած սրան, Սարգսյանը որոշել է հայտարարագրեր ներկայացնել։

«Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,-նշել է Սարգսյանը։

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Արմեն Սարգսյանը հայտարարագիր չներկայացնելու սովորություն ունի։

Չնայած իր վերը նշված պնդմանը, թե ամեն տարի հայտարարագրել է իր ունեցվածքը, դեռևս 2016 թ.-ին գրել էինք, որ նա մի քանի տարի շարունակ չի ներկայացրել իր հայտարարագրերը։ Էթիկայի հանձնաժողովի ծանուցումներից և մամուլում հրապարակումներից հետո միայն Սարգսյանը մի քանի տարի ուշացումով՝ 2017 թ.-ի ապրիլի 20-ին, ներկայացրել է 2013 թ.-ի՝ պաշտոնը ստանձնելու և 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերը։

Սարգսյանն իր պարզաբանման մեջ նշել է. «Հայտարարագրերին կից երկու անգամ ներկայացվել է նամակ, որտեղ ասվում էր, որ հստակ չէ, որ ես պետք է ներկայացնեմ հայտարարագրեր, բայց եթե Էթիկայի հանձնաժողովը համարեր, որ պետք է ներկայացնեի, նրանք կարող էին բացել իմ նամակն ուղեկցող ծրարը»:

Մենք դիմեցինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հարցրինք՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրե՞լ է Սարգսյանի հայտարարագրերը և խնդրեցինք պարզաբանել՝ արդյոք Սարգսյանը հայտարարագրել է 10 մլն շվեյցարական ֆրանկը։

Հանձնաժողովից հաստատեցին, որ, իսկապես, Սարգսյանը դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում հայտարարագրել է միայն 8 մլն եվրո դրամական միջոց՝ առանց նշելու՝ կանխիկ, թե բանկային հաշվին պահվող։ Հաջորդող տարեկան հայտարարագրերում Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական ֆրանկ արտարժույթով որևէ դրամական միջոց։

Սարգսյանի վերը նշած պնդումը, թե նա պարտավոր է եղել ներկայացնել միայն կանխիկ գումարը, մանիպուլյատիվ է, քանի որ 2013-2018 թթ. պաշտոնյան պարտականություն չի ունեցել նշելու նույնիսկ դրամական միջոցի տեսակը (կանխիկ, թե անկանխիկ, բանկային հաշվին պահվող միջոցներ)։

Այսպես, մենք չգիտենք, թե իր հայտարարագրած 8 մլն եվրո դրամական միջոցը կանխիկ է եղել, թե այլ տեսակի, հայտարարագրում նա պարտավոր չի եղել դա նշելու և չի նշել։ Բայց Սարգսյանը պարտավոր է եղել հայտարարագրել իր դրամական միջոցները և նշել արտարժույթը։ Հարց է առաջանում, թե ինչու՞ և ինչպե՞ս է նա ընտրել հայտարարագրել 8 մլն եվրոն, բայց չի հայտարարագրել մեզ հայտնի 10 մլն շվեյցարական ֆրանկը։

Բացի նշված հաշվեհամարից, Սարգսյանը Credit Suisse-ում ունեցել է ևս երեք հաշիվ։ Դրանց մանրամասն չենք անդրադառնում, քանի որ այդ հաշիվներից երկուսը փակվել են Սարգսյանի՝ հանրային պաշտոն ստանձնելուց մի քանի ամիս առաջ, իսկ մյուսը՝ շատ ավելի շուտ։

Սարգսյանն իր պարզաբանման մեջ նաև նշել է, որ հաշիվները փակվել են իր՝ դրանց մասին տեղեկատվությունը բացահայտելու պարտավորությունից առաջ, սակայն իր և քրոջ՝ Կարինե Սարգսյանի հաշիվը փակվել է միայն 2016 թ.-ին։ Այդ ժամանակ օրենքը պարտավորեցրել է նրան հայտարարագրել իր դրամական միջոցները, ինչը նա արել է, ինչպես նշեցինք, մի քանի տարի ուշացումով և հետագայում` արդեն որպես նախագահ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեզ հայտնեց նաև, որ Սարգսյանը դեռ պետք է ներկայացնի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը (նոր ձևաչափով, ավելի մանրամասն` ներառելով դրամական միջոցների տեսակները) և տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովը կկարողանա ներկայացնել իր վերլուծության վերջնական արդյունքները։

zham.am