Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնելու ցանկության մասին, որպեսզի պարզի նրա վերաբերմունքը հանրապետությունում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին պատմել է ԱՄԷ-ից վերադառնալիս՝ ինքնաթիռում, նրա արտահայտությունները չորեքշաբթի մեջբերում Է CNN Turk հեռուստաալիքը։
«Պարոն Զելենսկին մեր հանդիպման ժամանակ դրական վերաբերմունք է հայտնել Պուտին - Զելենսկի - Էրդողան եռակողմ հանդիպման նկատմամբ։ Եթե պարոն Պուտինը նույնպես դրական վերաբերվի այդ գաղափարին, մենք կկարողանանք հանդիպել Ստամբուլում կամ Անկարայում ։ Իսկ հիմա հեռախոսային դիվանագիտության օգնությամբ ես ուզում եմ պարոն Պուտինից իմանալ, թե ինչպես է նա նայում դրան», - Էրդողանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը