Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Բաքվում ԱՄն դեսպան․ Ռուսաստանը նույնպես ՄԽ անդամ է, բայց զենք է մատակարարում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին

ԱՄՆ-ն ձգտում է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, այդ պատճառով էլ սպառազինություն չի վաճառում այս եւ մյուս կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, փոխանցում է Turan-ը։

Ինչո՞վ բացատրել այն, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կոչը Բաքվին և Երեւանին ամերիկյան սպառազինություն գնելու վերաբերյալ այդպես էլ չի իրականացվել։

Պատասխանելով Turan-ի այս հարցին ՝ դեսպանն ասել է. «Գլխավորն այն է, որ օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել խաղաղության։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ո՛չ այս, ո՛չ էլ մյուս կողմին մահաբեր սպառազինություն չմատակարարվի։ Մենք նաեւ պատասխանատվություն ենք կրում՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը եւս Մինսկի խմբի անդամ է, բայց բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին եւ զենք է մատակարարում ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին։ Մենք չենք կարծում, որ դա ընդունելի ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար», - ասել է դեսպանը։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին միջոցներ եւ սարքավորումներ է մատակարարում անվտանգության հարցերի լուծման համար: Վերջին տարիներին այդ մատակարարումների ծավալները գերազանցել են 100 մլն դոլարը։

Դրանք ոչ թե զենք են, այլ սարքավորումներ ու միջոցներ՝ սահմանների պահպանության, Կասպից ծովի ազգային հատվածի մոնիթորինգի համար, ռենտգեն սկաներներ՝ մաքսանենգությունը կանխելու համար ։ Առաջին հերթին, դա վերաբերում է երկրի հարավային սահմաններին, որտեղ թմրանյութերի մեծ հոսք է նկատվում։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց վերահսկողությունը հարավային սահմանների զգալի մասի նկատմամբ, ԱՄՆ-ն զգալի օգնություն է ցուցաբերել այդ հատվածի հուսալի պահպանությունն ապահովելու համար սարքավորումներ մատակարարելու հարցում ։ Վերջին երկու տարիների վիճակագրությունը վկայում է այդ ուղղությամբ առգրավված թմրանյութերի կրկնակի աճի մասին։ Սա ցուցադրում է, թե որքան արդյունավետ է այդ օգնությունը», - ասել Է դիվանագետը։

Մյուս ուղղությունը Կասպից ծովում անվտանգության ապահովումն է, նավթագազային կարեւորագույն ենթակառուցվածքների եւ նավթամուղերի պահպանությունը։ Այդ նպատակով Ադրբեջանին են հանձնվել առափնյա ռադարներ, ամֆիբիա նավակներ եւ սարքավորումներ Կասպից ծովի ազգային հատվածի ամբողջական մոնիթորինգի համար, ասել Է դիվանագետը։

Մինչդեռ ամերիկացի դիվանագետը լռել է Կովկասում ԱՄՆ - ի կարեւորագույն գործընկեր Թուրքիայի եւ ՆԱՏՕ – ի մեծությամբ երկրորդ անդամ երկրի անմիջական մասնակցության մասին՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցելու, Ադրբեջանին մահացու զենքի մատակարարման եւ վարձկանների տեղափոխման մասին։