Փաշինյանի հերթական աջակիցը լրագրողների հետ վիճաբանության մեջ մտավ
Առաջին անգամ եմ լսում, որ Սյունիքում մեր զորքերը մտադիր են որոշ դիրքեր հանձնել ադրբեջանցիներին։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսում հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ արդյոք գործող իշխանությունը երաշխավորում է, որ տարածքային նոր զիջումներ չեն լինի։ «Խոսակցություններ կան, որ Սյունիքի մարզում որոշ դիրքեր կրկին զիջելու են հակառակորդին»,- ասաց լրագրողներից մեկը։
Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջին անգամ է նման բան լսում. Այնուհետեւ նա բանավոր խնդրանքվ դիմեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ նշված փաստը հետաքննելու համար։ Նա նաեւ լրագրողին սպառնաց ստուգումներով՝ պահանջելով նշել աղբյուրները։ Այնուամենայնիվ, պատգամավորը խոստացավ անել հնարավոր ամեն ինչ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար, թեեւ՝ ոչ անմիջապես։
«Գիտե՞ք ինչ, գնացեք եւ այդ հարցը տվեք ձեր տերերին։ Դուք եկել եք այստեղ որպես լրագրո՞ղ, թե՞ որպես ակտիվիստ։ Ի՞նչ է նշանակում «երաշխավորո՞ւմ եք, թե՞ ոչ»: Երաշխավորու՞մ ենք, որ սահմանին զոհեր չեն լինի։ Ձեր կարծիքով ո՞վ եմ ես, Աստվա՞ծ: Ինչպե՞ս կարող եմ որեւէ բան երաշխավորել: Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ տուն գնալու ճանապարհին ձեզ ոչինչ չի պատահի։ Այո, մենք երաշխավորում ենք, որ անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Այո, մենք ամեն ինչ անելու ենք, եւ եթե պետք լինի, մեր կյանքը կտանք դրա համար»,- վստահեցրեց այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի ղեկավարը ստորագրել է կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան