Իրանը փորձում է ներկայություն ունենալ Արցախի օկուպացաված տարածքներում, որ հետ չմնա տարածաշրջանի խաղացողներից. իրանագետ
Իրանը ցանկանում է ներդրումային ծրագրեր անել Արցախի բռնազավթված տարածքներում, քանի որ ցանկանում է իր մշտական ներկայությունն ունենալ այդ տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսկարյանը։
«Իրանը միշտ անկախ քաղաքականություն է վարում իր հարեւանների հետ, փորձում է այնպես անել, որ միմյանց հետ հարաբերությունները չազդեն մյուս հարեւանի հետ հարաբերությունների վրա։ Նմանատիպ հայտարարություններ Իրանը միշտ արել է, արել են անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները։ Նախկինում երբ դրանք հայկական հողեր էին, Իրանը որեւէ կերպ չէր փորձում տեսանելի ներկություն ունենալ այնտեղ, իսկ հիմա՝ պատերազմից հետո, Իրանը փորձում է իր ներկայացուցիչների միջոցով ներկայություն ապահովել այնտեղ, որ հետ չմնա տարածաշրջանային խաղացողների, եւ որ իր համար անվտանգային խնդիրներ լուծի՝ պայքարելով թուրքական եւ իսրայելական ներկայության դեմ»,- նշեց Միսկարյանը։
Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը պատրաստակամ է ներդրումներ անել 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը