«Զապադ 2017»-ի ժամանակ ուղղաթիռը կրակ է արձակել հանդիսատեսի ուղղությամբ
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում «Զապադ 2017» զորավարժությունների ընթացքում Կա-52 ռազմական ուղղաթիթը կրակ է արձակել հանդիսատեսի ուղղությամբ` ծանր վիրավորելով առնվազն երկու հոգու: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Պատճառը, ինչպես հայտնում է ռուսական մամուլը, կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Լրատվամիջոցը, վկայակոչելով 66.ru կայքը, նշում է, որ միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել «Լուժսկի» փորձադաշտում սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես, սակայն, միջադեպի մասին չի հաղորդվել:
Աղբյուրը նշում է, որ նախօրեին այդ նույն փորձադաշտ էին այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Զապադ 2017» ռուս-բելառուսական զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 14-ին՝ հրետանային հարյուրավոր միավորների, տասնյակ ռազմանավերի, ուղղաթիռների ներգրավմամբ: Զորավարժությունների սցենարի համաձայն՝ զորքը պետք է դիմադրություն ցույց տա արևմտյան երկրների բանակին:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե այդ զորավարժությունները վկայում են, որ Ռուսաստանը պատրաստվում է «մեծ պատերազմի»:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը