Անդադրում Ալիեւը․ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը
Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ․ հենց այդպես կարելի է բնութագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահվածքն ու նրա այս կամ այն չափով ագրեսիվ հայտարարությունները։
Ադրբեջանի «ԱԶԵՐԹԱՋ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի կառուցման իր մտադրության մասին։
«Մենք էներգետիկ կապեր ունենք բոլոր չորս հարեւան երկրների հետ, եւ այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա։ Այժմ մենք նախատեսում ենք Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից էլ Թուրքիա եւ Իրան Զանգեզուրի միջանցքով նոր գիծ կառուցել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, չնայած տեղի ունեցածի ողջ դրամատիկությանը, ավելի ու ավելի են հիշեցնում ճագարների մասին հայտնի երգիծական համարը։ «Ինչպես ավելի վաղ ասել էի, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղիներն են, ավտոմոբիլային ճանապարհներն ու օդային տրանսպորտը», - իր հերթական պահանջներն է բարձրաձայնել Իլհամ Ալիեւը։
Նրա կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքը դեր կխաղա էներգառեսուրսների արտահանման գործում։ Մենք նոր գիծ կունենանք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն էլեկտրաէներգիա մատակարարելու համար, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, իսկ այնտեղից՝ արտաքին շուկաներ, Թուրքիա եւ Եվրոպա։ Մի գիծ անցնում է Վրաստանով՝ Թուրքիա, եւ երկրորդ գիծը պետք է անցնի այնտեղ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր աճող արտահանումը կբարձրացնի մեր նշանակալիությունը, կբարձրացնի մեր աշխարհաքաղաքական նշանակալիությունը եւ, միեւնույն ժամանակ, կարող է բերել մեզ լրացուցիչ արժույթ։ Մենք արժույթ ենք ստանալու ոչ միայն նավթից և գազից, այլ նաեւ էլեկտրականությունից, և մեր երկիրն ավելի լավ է ապրելու։ Ահա թե ինչու այդ բոլոր նախագծերը կան մեր ծրագրերում», - խոստացել Է Ալիեւը։
Պաշտոնական Երեւանը բազմիցս կրկնել է, որ ոչ մի «միջանցքների» մասին խոսք լինել չի կարող, հաղորդակցությունների բացումը ենթադրում է ազգային իրավազորություն։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը