Թուրքիայի վարչապետը սպառնացել է Իրաքյան Քուրդիստանին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեի գաղափարը, սպառնացել է իրաքցի քրդերին, գրում է diken.com.tr կայքը:
Յըլդըրըմը հայտարարել է, որ «Իրաքի կամ Սիրիայի տարածքում անկախ պետություն հիմնելու երազանքով տարվածները» պետք է պատրաստ լինեն համարժեք հակահարվածի, եթե վտանգի տակ դնեն Թուրքիայի սահմանների անվտանգությունը:
«Թող ոչ ոք չփորձի մեր հարավային սահմանին նոր գործ բացել: Անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց բնավ չենք քաշվի», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Իրաքի սահմանադրական դատարանն Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեն հետաձգելու մասին որոշում է կայացրել: Իրաքի քրդերը պատրաստվում են անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել էր, որ եթե քրդերը շարունակեն համառել անկախության հանրաքվեի հարցում՝ ծանր գին կվճարեն դրա համար:
Շաբաթներ առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը