Բողոքի ցույցերից հետո Անկարայի պետական համալսարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր Թուրքիայում տեղի ունեցող բռնաճնշումները 1980թ.-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո ամենածանր հարվածն են։ Այս մասին պնդում են Թուրքիայի նախարարների խորհրդի նոր որոշմամբ աշխատանքից ազատված ակադեմիկոսները:
Նշենք, որ 1980թ. հեղաշրջումը Թուրքիայում համարվում է ամենաարյունալին:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»` այժմ արդեն գործազուրկ դարձած դասախոսները, որոնք առանձնանում էին իրենց ժողովրդավարական սկզբունքներով և իշխանությունների հանդեպ քննադատությամբ, ներքին ճնշման են ենթարկվել նաև մինչ աշխատանքից ազատվելը:
«Հեղաշրջման փորձից հետո մեզ բարև տվողների թիվն օր օրի քչանում էր: Այսպիսի մթնոլորտում ֆակուլտետում մեր գտնվելը շատ էր դժվարացել», - նշել է դասախոսներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` այսօր Անկարայի համալսարանի 72 ակադեմիկոս դասախոսներն ու նրանց ուսանողները շարունակել են համալսարանի բակում բողոքի ցույցերը: Ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Այս ամենի ֆոնին ժամանակավորապես դադարեցվել է ամբողջ համալսարանի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի վերջին որոշմամբ երկրում աշխատանքից ազատվել է 4.464 պետական ծառայող, որոնցից 350-ն ակադեմիկոսներ են:
Ամենածանր հարվածը հասցվել է Անկարայի պետական համալսարանին, որտեղ աշխատանքից ազատվել է 72 ակադեմիկոս:
Արդյունքում փակվել են նաև մի քանի առաջատար ֆակուլտետներ, համալսարանի ծրագրից վերացվել է 30 դաս: Ավելի քան 50 դիպլոմային աշխատանք մնացել է առանց ղեկավարի:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի