Թուրքիան դեռեւս չի ընդունել ամերիկյան հողում հարձակման մեղքը. The Washington Post
Վաշինգտոն Թուրքիայի նախագահ Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա նրա թիկնապահների հարձակումից 4 ամիս անց ոչ մի բան Թուրքիայի կառավարությանը չի ստիպել ամերիկյան հողում ժողովրդավարական սկզբունքների վրա այս վրդովեցուցիչ հարձակման մեղքն ընդունել: Այս մասին նշված է The Washington Post-ի խմբագրական հոդվածում:
«Ո՛չ Պետքարտուղարության բողոքները, ո՛չ անվտանգության ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական մեղադրանքների մեղադրական եզրակացությունները: Հնարավոր է՝ զենքի վաճառքի որոշ գործարքների արգելափակումը ավելի զգալի միջոց կլինի՝ ենթադրելու համար, որ նման դաժանության դիմաց գին կվճարվի»,- նշված է հոդվածում:
Հեղինակները հիշեցնում են, որ ավելի վաղ Սենատի կոմիտեն աջակցել է նախագահ Էրդողանի պահպանության ծառայության համար նախատեսված զենքի վաճառքի գործարքն արգելափակելու առաջարկին: Նրանք նաեւ նշում են, որ արդարադատության դեպարտամենտը չի մեկնաբանել այն հարցը՝ արդյոք պատրաստվում են արտահանձնում պահանջել եւ արդյոք Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է այս հարցում համագործակցելուց:
Ամփոփելով՝ հոդվածի հեղինակները Կոնգրեսին կոչ են անում նաեւ արգելափակել Թուրքիային զենքի վաճառքը, եւ որ «նախագահը պետք է հրաման ստորագրի»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը